Արագածոտնի մարզում այսօր՝ օգոստոսի 23–ին, մահացու ելքով վրաերթ է տեղի ունեցել։

Shamshyan.com–ը հայտնում է, որ ժամը 13։20-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Հարություն Ս.-ն իր վարած Камаз մակնիշի կցորդիչով բեռնատարով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 88-րդ կմ հատվածում՝ Ջամշլու գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտն, նույն գյուղի բնակիչ 9-ամյա Ռ.ՈՒ.-ին, ով տեղում մահացել է։