Ուզբեկստանի ԱԻՆ սեյսմաախտորոշիչ մոնիթորինգի հանրապետական կենտրոնը 5,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել Աֆղանստանի տարածքում:

Նշվում է, որ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 09:35-ին։ Այն զգացվել է Ուզբեկստանում։

Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում, որը գտնվում էր Տաշքենդից 539 կմ հեռավորության վրա, կազմել է 5,4 մագնիտուդ: Օջախի խորությունը՝ 200 կմ։

Տաշքենդում ստորգետնյա ցնցումները զգացվել են երկու բալ ուժգնությամբ։

Զոհերի եւ ավերածությունների մասին չի հաղորդվում: