Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը համաժողովում ասել է, որ այս շաբաթ բանակցություններ կվարի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ և հանդես կգա նոր դիվանագիտական ​​նախաձեռնությամբ՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը կարգավորելու համար։

«Այս շաբաթ ես կխոսեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Մենք պահանջելու ենք Լաչինի հումանիտար միջանցքի վերաբերյալ (համաձայնագրերի) ամբողջական կատարումը, ինչպես նաև միջազգային ասպարեզում հանդես կգանք նոր դիվանագիտական ​​նախաձեռնությամբ՝ ուժեղացնելու ճնշումը (Ադրբեջանի վրա)»,- ասել է Ֆրանսիայի նախագահը` ելույթ ունենալով հանրապետության դեսպանների կոնֆերանսում: Հեռարձակումն իրականացվել է Ելիսեյան պալատի Twitter-ի պաշտոնական էջում: