Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Դենիզլի քաղաքում 16 ժամ տարբերությամբ երկու ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 11 մարդ, վիրավորվել՝ 95-ը, հայտնում է Hürriyet թերթը։

«Դենիզլի քաղաքում վթարից 16 ժամ անց, որի հետևանքով յոթ մարդ է զոհվել, 42-ը վիրավորվել, տեղի է ունեցել ևս մեկ վթար։ Մարդատար մեքենան նախ բախվել է ավտոբուսին, ապա դուրս է եկել հանդիպակաց գոտի ու բախվել միկրոավտոբուսին. Վթարի հետևանքով նույն ընտանիքից չորս հոգի մահացել է, 53 հոգի վիրավորվել»,–գրում է թերթը։