Արթիկում ունեցա չնախատեսված կանգառ, որտեղ պետբյուջեի միջոցներով հիմնանորոգվել էր Սպանդարյան փողոցը. Ավելի քան կես կմ երկարությամբ փողոցի հիմնանորոգման համար հատկացվել է 124 մլն դրամ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նաեւ հավելել է. «Այնուհետեւ հարգանքի տուրք մատուցեցի հանուն Հայրենիքի կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին:

Հաջորդիվ ծանոթացա Հոռոմ - Արթիկ - Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 4,9 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք նախատեսվում է ավարտել այս տարի: Ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ 94 մլն դրամ է, որը հատկացվել է պետական բյուջեից»:

Մի կին դիմելով Փաշինյանին ասաց. «Արթիկի վիճակը շատ վատ է, մեր հայաթները շատ ահավոր վիճակում են, անգամ տաղավար չունենք նստելու»:

Վարչապետն էլ արձագանքեց. «Կամաց-կամաց լավանում է»:

Մանրամասները` տեսանյութում: