«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախընտրական այս փուլում տարբեր հարթակներում նշվում է, որ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի ավագանու ընտրություններում կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրված Մանե Թանդիլյանի որդիները Հայաստանում չեն բնակվում. ըստ լրատվամիջոցների, Թանդիլ յանը նրանց «հանել է երկրից» , որպեսզի «ազատի բանակից»:

Կուսակցությունից ոչ մեկ անգամ պարզաբանել են, որ Մանե Թանդիլյանի որդիները ուսումը շարունակելու նպատակով ժամանակավորապես գտնվում են արտերկրում։ Ավելին, «Ապրելու» երկիր կուսակցության մամուլի քարտուղար Հռիփսիմե Հովհաննիսյանը լրատվամիջոցներից մեկին ասել էր, որ նրանք «ուսումն ավարտելուց հետո կվերադառնան Հայաստան՝ օրենքով սահմանված կարգով անցնելով պարտադիր զինվորական ծառայություն»:

Իսկ որտե՞ղ են իրականում սովորում Թանդիլյանի զավակները: «Փաստ» թերթի տեղեկություններով, նրանք ՀՀ քաղաքացիներ են, ներկայում իսկապես գտնվում են Ավստրալիայում և սովորում են Սիդնեյի տեխնոլոգիական համալսարանում:

Ի դեպ, դա աշխարհի լավագույն բուհերից մեկն է, բավական լուրջ ցուցանիշներ ունի առաջատար վարկանիշային աղյուսակներում, այդ թվում՝ QS և Webometrics Ranking of World Universities-ում: Բուհում սովորում է շուրջ 25 հազար ուսանող, որից՝ մոտ 8,5 հազարը՝ օտարերկրացի»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում