Իտալիայի հյուսիսում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS):

Երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով 03.10-ին (Մոսկվայի ժամանակով 06.10-ին): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Տոսկանայի շրջանի Մարադի կոմունայից 5,9 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք, որտեղ ապրում է մոտ 3,4 հազար մարդ։

Երկրաշարժի օջախը գտնվել է տասը կիլոմետր խորության վրա։

Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել։