Ղարաբաղի հայերին վերջապես մարդասիրական պաշարներ են ուղարկվել. Մենք ողջունում ենք մարդասիրական բեռների միաժամանակյա անցումը Լաչինով և Աղդամով։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։

«Հիմա այն պետք է կարգավորվի: Անհրաժեշտ է նաև բանակցություններ սկսել Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև նրանց իրավունքների և անվտանգության հարցերի շուրջ, որոնց ԵՄ-ն պատրաստ է աջակցել»,- նշել է Շառլ Միշելը։

Հիշեցնենք, որ այսօր Արցախի բնակչությանը օգնելու համար Լեռնային Ղարաբաղ են հասցվել դեղեր և ալյուր։ Այս մասինթղթակցի հետ զրույցում պաշտոնապես հաստատել է ԿԽՄԿ երևանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։