Ադրբեջանը հայտարարել է Արցախում «լոկալ օպերացիայի» իրականացման մասին, իսկ թե դա որքանով է լոկալ` այս պահին նման տպավորություն չունեմ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Նա նաեւ նշել է. «Ադրբեջանը նաև հայտարարել է Արցախի ռազմական օբյեկտները թիրախավորելու մասին, սակայն կիրառվող հրետանային-հրթիռային համակարգերը լուրջ սպառնալիք են նաև խաղաղ բնակավայրերի ու օբյեկտների համար, դեռ չեմ խոսում այն մասին, որ որպես կանոն, նախկինում այդ «հիմնավորման» տակ նաև խաղաղ բնակչությանն են թիրախավորում:

Դեռևս անհայտ է, թե ինչով են զբաղված միջազգային հիմնական դերակատարները, իսկ ՀՀ իշխանությունն իր դիրքորոշումն ու կեցվածք ավելի վաղ էր արտահայտել` փախուստ իր առաքելությունից ու պարտականություններից»: