ԶԼՄ-ներում տեղեկություններ են տարածվում այն մասին, թե, իբր, ադրբեջանական կողմը ռուս խաղաղապահներին «նախապես» զգուշացրել է Լեռնային Ղարաբաղում այսօրվա «հակաահաբեկչական գործողության» մասին: Այս մասին Թելեգրամում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Դա չի համապատասխանում իրականությանը։ Տեղեկությունը ռուսական զորախմբին է հասցվել ռազմական գործողությունների սկսվելուց րոպեներ առաջ»,-ասել է նա։

Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ Բաքուն սկսել է «լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ՝ սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով»։ Ձեռնարկված միջոցառումների մասին տեղեկացվել են ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը եւ թուրք-ռուսական համատեղ մոնիթորինգային կենտրոնի ղեկավարությունը։