Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի ավելացման հնարավորության մասին որոշումները ձևակերպվում են զինվորականների կողմից, դա համաձայնեցված է բոլոր կողմերի հետ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ նովոստին»:։

«Ինչ վերաբերում է մեր խաղաղապահների կոնտինգենտի ավելացմանը, ապա այս որոշումը նախ և առաջ ձևակերպված է մեր զինվորականների կողմից, և, իհարկե, դա ենթակա է համաձայնության բոլոր երկրների հետ։ Եվ այստեղ միայն զինվորականները կարող են ինչ-որ փորձաքննություն տալ նման աճի իրագործելիության վերաբերյալ»,- ասել է Պեսկովը պատասխանելով լրագրողների այն հարցին, թե պլանավորվո՞ւմ է ավելացնել ռուսական խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղում:


Բացի այդ, նա կրկնել է, որ ռուս զինվորականները շարունակում են աշխատանքը՝ այս տարածաշրջանը խաղաղության վերադարձնելու համար։

«Խաղաղապահները կատարում են իրենց գործառույթը, բայց, այնուամենայնիվ, իրավիճակը մնում է բարդ»,- հավելել է Պեսկովը և նշել, որ ռազմական գործողությունների վերսկսումը լուրջ մարտահրավեր է և, առաջին հերթին, լուրջ սպառնալիք խաղաղ բնակչության համար։