Տասնյակ ցուցարարներ փակել են Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող 101 մայրուղու մի մասը՝ ուշադրություն հրավիրելու Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի վրա։

Ցուցարարները փակել են մայրուղու հարավային կողմը։ Այնուհետև նրանք հավաքվել են մայրուղու վրա և պարզել Արցախի դրոշներն ու պաստառները, այդ թվում՝ «Ջո Բայդեն, մի անտեսիր մեզ» գրությամբ մեծ պաստառ։

Նմանատիպ բողոքի ակցիա տեղի էր ունեցել օգոստոսին, երբ մի քանի հարյուր ցուցարարներ փակել էին Գլենդելի թիվ 134 մայրուղու մի կողմը՝ ուշադրություն հրավիրելու Արցախի ճգնաժամի վրա։