«Ադրբեջանը հարձակում է սկսել, ըստ իր խոսքերի՝ հայկական ռազմական օբյեկտների դեմ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում։ Այդ էսկալացիան սպառնում է նախկին խորհրդային երկու պետություններին լայնածավալ հակամարտության դրդել տարածաշրջանում, որտեղ ԱՄՆ-ն ջանում է ավելի մեծ ազդեցություն ունենալ, քանի որ Ռուսաստանը «զբաղված» է Ուկրաինայում», գրել է Walt Street Journal-ը։

«Այս քայլը վկայում է այն մասին, որ Կրեմլի ներխուժումն Ուկրաինա փոխում է ուժերի դինամիկան Ռուսաստանի հետնաբակում։

Ռուսաստանն ավանդաբար դատավորի դեր է խաղացել հասունացող հակամարտությունում՝ օրհնելով Հայաստանին անջատողականներին սատարելու գործում եւ հերթով զենք ուղարկելով կամ զորքեր տեղակայելով խաղաղության պահպանման համար։ Բռնության վերսկսումը եւ ժամանակի ընտրությունը ցույց են տալիս Մոսկվայի հնարավորությունների շեմը տարածաշրջանում, որտեղ ԱՄՆ-ն, Իրանը եւ Թուրքիան պայքարում են ազդեցության համար, այն դեպքում, երբ Կրեմլը պատերազմ է վարում Եվրոպայում։

Ադրբեջանը հայտարարել է, որ իր զինված ուժերն աշխատում են Լեռնային Ղարաբաղում կարգի վերականգնման ուղղությամբ, որը գտնվում է Ադրբեջանի տարածքում եւ ինքնիշխանության մասին Հայաստանի հետ մշտական, հաճախ դաժան վեճերի ասպարեզ է, որը սատարում է անջատողական հավակնություններին տարածաշրջանում։ Լեռնային Ղարաբաղի պաշտոնական ներկայացուցիչը տեղեկացրել է, որ երեքշաբթի օրվա հարձակումների հետեւանքով զոհվել են 24 խաղաղ բնակիչ եւ զինվոր։

Դիմակայությունը, որը, Լեռնային Ղարրաբաղի բնակիչների խոսքով, անդրադարձել է նաեւ Ստեփանակերտի քաղաքացիական շրջանների վրա, ամենակոնկրետ քայլն է, որը նախաձեռնել Ադրբեջանը տարածքը վերադարձնելու համար, որը նա կորցրել է Խորհրդային Միության փլուզումից հետո տեղի ունեցած դաժան հակամարտության ժամանակ։ 1994թ. Ռուսաստանը պայմանավորվեց հրադադարի մասին՝ այդ անկլավը դարձնելով նախկին Խորհրդային Միության ամենամեծ սառեցված հակամարտություններից մեկը եւ Կրեմլին տրամադրելով հետագա ազդեցություն շրջանում։

Հայաստանը Ռուսաստանի կարեւոր գործընկերն էր անվտանգության ոլորտում, եւ երկրում է գտնվում ոչ շատ ռազմակայաններից մեկը, որոնք Կրեմլը պահում է օտարերկրյա տարածքում։ Բայց քանի որ Ռուսաստանը ռեսուրսներ է հատկացնում Ուկրաինա ներխուժման վրա, իսկ Մոսկվայի դերը՝ որպես տարածաշրջանում անվտանգության երաշխավորի՝ նվազում է, Հայաստանը ցուցադրել է դեպի Արեւմուտք շրջադարձի նշաններ։ Երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին ամիսներին հայտարաում էր, որ իր երկիրն այլեւս չի կարող հենվել Ռուսաստանի վրա՝ որպես անվտանգության գծով գործընկերոջ։

Այս ամիս ավելի վաղ ԱՄՆ ուժերը համատեղ զորավարժություններ էին սկսել Երեւանից ոչ հեռու, որոնց մասնակցում է 175 հայ զինվոր, ինչպես նաեւ մոտ 85 զինվոր Եվրոպայում եւ Աֆրիկայում ԱՄՆ բանակի հրամանատարությունից։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կոչ է արել անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները եւ երկխոսություն սկսել։ «Ադրբեջանի անընդունելի ռազմական գործողությունները վտանգում են Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակը»,- գրել է Բլինքենը X-ում։

Ադրբեջանի կառավարությունը, որին ավելի շատ է աջակցում Թուրքիան, երեքշաբթի Հայաստանին կոչ է արել հեռանալ Լեռնային Ղարաբաղից եւ ցրել նրա էթնիկ հայկական կառավարությունը, որը միջազգային մակարդակով ճանաչված չէ։ «Տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հասնելու միակ միջոցը հայկական զինված ուժերի անվերապահ եւ լիակատար դուրսբերումն է... եւ խամաճիկային ռեժիմը ցրելը»,- հայտարարել են Ադրբեջանի ԱԳՆ-ում։

Ադրբեջանական ուժերի եւ Լեռնային Ղարաբաղի ուժերի միջեւ բախումները սրվել են 2020թ. հակամարտությունից հետո, ինչի հետեւանքով Ադրբեջանը վերականգնել է վերահսկողությունը Ղարաբաղի շուրջ տարածքների հանդեպ մինչեւ Ռուսաստանի միջնորդությամբ հաստատված հրադադարը, որը հայ անջատողականներին թույլ տվեց պահպանել Ստեփանակերտի վերահսկողությունը։

Գործարքը, որով ռուսական զորքերը եկել են Ադրբեջան որպես խաղաղապահներ, բարիք էր Մոսկվայի համար, որն աստիճանաբար կորցրել է ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Սակայն երեքշաբթի օրվա հարձակումը ցույց տվեց Ռուսաստանի՝ հետագայում եւս իր երաշխիքները կատարելու անկարողությունը։

«Այսօրվա գրոհը ցույց է տալիս, որ Ռուսաստանի՝ իրավիճակը Հարավային Կովկասում իրապես փոխելու ունակության սահմանները սահմանափակ են եւ որ, ի վերջո, նա չի կարողանա կանխել հակամարտությունը»,- ասել է Միջազգային ճգնաժամային խմբի վերլուծաբան Օլեգ Իգնատովը։