Կրեմլը դեռեւս հիմքեր չի տեսնում Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների մասին խոսելու համար: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Էթնիկ զտումների մասին խոսելու հիմքեր դեռ չկան։ Եվ դրա համար կան ուղիղ շփումներ, որոնց ընթացքում մենք հայտնում ենք մեր հնարավոր մտահոգությունները»,-ասել է նա։


Նա նշել է, որ ՌԴ-ն ակնկալում է, որ Ադրբեջանը կպահպանի քաղաքացիական թիրախներին չհարվածելու խոստումը։

«Մենք Բաքվից հայտարարություններ ենք լսում, որ թիրախը միայն ռազմական օբյեկտներն են»,-ասել է նա։

«Մենք համոզված ենք, որ Ղարաբաղի հայ բնակչության բոլոր իրավունքներն ու անվտանգությունը պետք է ապահովվեն։

Ռուսաստանն ընդունում է, որ Ղարաբաղում իրավիճակն այժմ Ադրբեջանի ներքին գործն է։ Ադրբեջանը գործում է իր տարածքում, ինչը ճանաչված է Հայաստանի ղեկավարության կողմից»,-ասել է Պեսկովը։