Ադրբեջանը հաղթեց. Հայերը Ցեղասպանության վտանգի տակ են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական ընկերության (CCAF) համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը:

«Այս աշխարհը փտած է: 2022 թվականի դեկտեմբերի 12-ից շրջափակման մեջ գտնվելով՝ ոչ մի պետություն, ոչ մի տերություն մատն անգամ չի շարժել։ Այս ուղերձը պարզ էր Ադրբեջանի և Թուրքիայի համար։ Նրանք կարողացան գնահատել միջազգային հանրության վախկոտությունը։ 2020 թվականի նոյեմբերի 12-ին Նախագահը մեզ ասաց. «Մենք բոլորս վախկոտ էինք»։ Այդպես է մինչ օրս»,- գրել է նա: