«Հրապարակ» օրաթերթը գրում է. Պաշտպանության նախարարության աղբյուրներից տեղեկացանք, որ Սուրեն Պապիկյանը վերջին շրջանում մի քանի անգամ ազատման դիմում է գրել կամ առնվազն նման մտադրություն է ունեցել, որի մասին նախարարության աշխատակազմի նեղ շրջանակ է տեղյակ եղել, սակայն Նիկոլ Փաշինյանը համոզել է նրան՝ հետ կանգնել այդ մտադրությունից։

Սուրեն Պապիկյանը, ով ի պաշտոնե Ռուսաստանի հետ ամենաշատ շփումներ ունեցող պաշտոնյաներից է, Փաշինյանի վարած հակառուսական քաղաքականության պատճառով հայտնվել է ռուսական գործիչների ճնշման ներքո։ Երեկ մենք նաեւ լուր էինք գրել, որ ՔՊ-ում կան դեռ ողջամիտ մարդիկ, որոնք դժգոհ են Փաշինյանի վարած քաղաքականությունից, հատկապես` հակառուսական քայլերից, եւ կարծում են, որ դա վտանգավոր հետեւանքներ կարող է ունենալ։ Այս տեսակետը, ըստ որոշ լուրերի, պաշտպանում է նաեւ Պապիկյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում