Հայաստանը նոր ռազմական գործընկերոջ կարիք ունի և Ֆրանսիայի հետ քննարկում է ռազմական օգնության տրամադրման հարցը, ասել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանը, փոխանցում է РИА Новости-ն։

«Մեզ նոր ռազմական գործընկեր է պետք։ Իսկ Ֆրանսիան վճռական մտադրություն հայտնեց մեզ օգնելու, աջակցելու՝ մեր պաշտպանունակությունն ամրապնդելու համար։ Ներկայումս համապատասխան բանակցություններ են ընթանում։ Մեր նպատակն է պաշտպանվել և կանգնեցնել Ադրբեջանի հավակնությունները, քանի որ վերջնական նպատակը մեր հարևանի հետ խաղաղ ապրելն է»,- France 2 հեռուստաալիքի եթերում ասել է նա։