ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը հայտարարել է, որ իր երկիրը «շաբաթների ընթացքում» Ադրբեջանի կողմից ներխուժում է սպասում, գրում է Brussels Signal-ը։

Արցախի կապիտուլյացիայից հետո Ադրբեջանը հարձակվելու է հենց Հայաստանի վրա, կարծում է Տիգրան Բալայանը։

«Մենք այժմ գտնվում ենք Հայաստան ներխուժման անմիջական սպառնալիքի տակ»,- ասել է նա։

Բալայանի խոսքով, այժմ Հայաստանը պնդում է, որ Իլհամ Ալիևը մտադիր է ավելին անել: Խոսքը, մասնավորապես, «Զանգեզուրի միջանցքի» մասին է, որը բուն Ադրբեջանը բաժանում է Նախիջևանից։