Ինչու Ադրբեջանը չեկավ Գրանադա ու փաստաթուղթ չստորագրեց: Հանրային ՀԸ «Հարցազրույց» հաղորդման եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով այս հարցին, նշեց.


«Ադրբեջանի հրապարակային դիրքորոշումներից մեկն է, որ Ֆրանսիայի դիրքորոշման հետ խնդիր ունեն, երկրորդը, որը ստուգելու հնարավորություն կլինի առաջիկայում, այն է, որ Ադրբեջանը փորձում է այնպես անել, որ խաղաղություն տեղի չունենա, մի շարք թեմաներ կան, որ նրանք պետք է և կարող են օգտագործել հետագա սրացումների, էսկալացիաների համար, դրա համար ոչ մի թեմայի չպետք է ցուցաբերենք էմոցիոնալ մոտեցում, բոլոր պրոբլեմները, Ադրբեջանի կողմից բարձրացվող հարցերը գույքագրենք և հստակ աշխարհին, մեր հանրությանը, բոլորին հասկանալի դիրքորոշումներ որդեգրենք, որոնք բխում են ՀՀ և ՀՀ անվտանգության շահերից»:


Վարչապետը նշեց` Ադրբեջանը բարձրացնում է ութ գյուղերի հարց, իրենք էլ ասում են, որ մենք էլ ութ գյուղերի խնդիր ունենք:

«Նույն Տավուշում ունենք Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ` Բերքաբեր, Այգեհովիտ, Վազաշեն, Պաավաքար գյուղերում, մենք այդ հարցի լուծում առաջարկել ենք դեռ 2021 թ., ասել ենք` եկեք հիմք վերցնենք` որն է դելիմիտացիայի քարտեզը, և այդ սահմանի գծից զորքերը հետ քաշենք: ԽՍՀՄ ամբողջ ժամանակաշրջանում, երբ ունենք տարածքների վերաբերյալ արձանագրումներ, ՀՀ տարածքի գնահատականը նույնն է` 29 800 քկմ, քննարկումներ կան` այս թվի քարտեզը, այն թվի քարտեզը, այո, դրանց մեջ կան որոշակի տարբերություններ, բայց ընդհանուր պարագծի մեջ չկա տարբերություն»: