Հոկտեմբերի 10-ին իրանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ և Իրանի ԱԳ նախարարների` Սերգեյ Լավրովի և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի միջև: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից:

Քննարկվել է ընթացիկ իրավիճակը Հարավային Կովկասում: Նախարարները հանդես են եկել Հարավային Կովկասի «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի շրջանակներում համատեղ աշխատանքի օպերատիվ վերականգնման օգտին:

Անդրադարձ է եղել երկկողմ համագործակցության` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի: