2012թ. վարչապետ Բենիամին Նեթանյահուն ներկայացրել է ռումբի ծաղրանկարը ՄԱԿ-ին ուղերձում եւ նշել այն կարմիր գրիչով, որպեսզի ցուցադրի, թե երբ Իրանը բավականաչափ ուրան կունենա միջուկային ռումբ ստեղծելու համար, որը գոյաբանական սպառնալիք կդառնա Իսրայելի համար։ 2020թ. նրա դեմ կոռուպցիայի մեղադրանքներ առաջադրվեցին, եւ նա դարձավ գոյաբանական սպառնալիք Իսրայելի համար, գրել է Haaretz-ը։

Իսկ հոկտեմբերի 7-ից երեւաց պետության տառապալից դանդաղ արձագանքը ՀԱՄԱՍ-ի սպանդին, ինչպես նաեւ տուժածներին օգնության բացակայությունը դրանից հետո։

Իսրայելի քաղաքացիների մոբիլիզացիան եւ համերաշխությունը միշտ օգնել են Իսրայելին հաղթահարել ճգնաժամերը, բայց այս անգամ դրանք գործում են ոչ թե որպես լրացուցիչ ծառայություն պետությանը, այլ հիմնականում փոխարինում են նրան։

Չնայած Բայդենի վարչակազմը ձեռնպահ մնաց լուրջ միջամտությունից սահմանադրական ճգնաժամին, որը ստեղծեց Նեթանյահուն, հոկտեմբերի 7-ին ամեն ինչ փոխվեց, երբ ՀԱՄԱՍ-ը օգտվեց դրանից եւ կատարեց ամենաահավոր ահաբեկչական գրոհներից մեկը։

Մերձավոր Արեւելքում Իրանի ծավալապաշտության դեմ ամերիկյան շահերի համադրման եւ հրեա ժողովրդի եւ պետության հետ նախագահ Բայդենի անձնական կապերի շնորհիվ նա որոշեց փրկել Իսրայելը գոյաբանական աղետից, որն ստեղծվել էր երկու կողմից՝ Նեթանյահուի եւ Իրանի՝ նրա ՀԱՄԱՍ եւ «Հեզբոլլահ» պրոքսիների կողմից։

Գերմանիան եւս միացավ այդ առաքելությանը։

Հենց որ ԱՄՆ-ն շրջան ուղարկեց իր երկու ավիակիրները եւ չմիջամտելու ազդանշան տվեց Իրանին եւ «Հեզբոլլահին», իսկ Գերմանիան զինվորներ տեղակայեց Լիբանանի ափերի մոտ, տարածաշրջանային պատերազմի հավանականությունը նվազեց։

Այն, ինչ մենք տեսնում ենք, դա պարզապես ռազմական օգնություն չէ, այլ նաեւ կենսականորեն կարեւոր բարոյական օգնություն, այն դեպքում, երբ իսրայելական հասարակության մեծ մասը չի վստահում Նեթանյահուի ղեկավարությանը։

Գոյաբանական աղետը կարող է տեղի ունենալ նաեւ քաղաքական առումով, եթե Նեթանյահուի կառավարությունը, որի կազմի մեջ մտնում են ահաբեկչության, ցեղասպանության եւ ապարտեիդի կողմնակիցները, ինքնուրույն պատերազմ վարի Գազայի հատվածում։

Այս դեպքում Գազայի հատվածում հազարավոր զոհերի թիվը կարող է աստղաբաշխական թվերի հասնել»։