Իրանի Հարավային Խորասան նահանգում տեղի է ունեցել 4,5 մագնիտուդով երկրաշարժ. այս մասին հայտնում է Mehr գործակալությունը:

Օջախը գտնվել է երկրի մակերևույթից 9 կմ խորության վրա: Երկրաշարժը տեղի է ունեցել Հարավային Խորասանի Սարբիշեհ քաղաքից 50 կմ հեռավորության վրա: