BioScience ամսագիրը հրապարակել է հոդված 161 երկրների 15 հազար գիտնականների ստորագրությամբ՝ նախազգուշացնելով կլիմայի աղետալի փոփոխությունների մասին։ Մինչև 2100 թվականը այն հազիվ պիտանի կդառնա մարդկային կյանքի համար, և հիմնական ռեսուրսները՝ ջուրն ու սնունդը, կսպառվեն:

Գիտնականները նշում են, որ 2023 թվականը եզակի է դարձել կլիմայական ռեկորդների քանակով, և դրանք բոլորը բացասական են։ Կլիմայի փոփոխության միտումները, որոնք ի հայտ եկան անցյալ տարիներին, դառնում են նոր նորմեր, որոնք լավ բան չեն խոստանում մարդկության համար: Մասնավորապես, մենք պետք է ակնկալենք անտառային հրդեհների ուժեղացում, անտանելի շոգի ժամանակաշրջանների ավելացում, ընդհանուր երաշտի և ջրի սովորական աղբյուրների ոչնչացում, հաղորդում է Techkult-ը։

Բնական համակարգերի դեգրադացիայից հետո անկումը կգրավի սոցիալ-տնտեսական ոլորտը։ Մարդկությունը վաղուց սպառել է շատ ավելին, քան կարող է տալ մոլորակը, ուստի ռեսուրսների պակասը միայն ժամանակի հարց է: Կյանքը որպես այդպիսին, ներառյալ մարդիկ, չի վերանա։ Այն միայն մեծապես կփոխվի, կհարմարվի նոր պայմաններին, ինչը, ի թիվս այլ բաների, կարող է հանգեցնել քաղաքակրթության կորստի:

Կլիմայի վրա մարդածին գործոնի ազդեցությունը նվազեցնելու ջանքերը կարող են հետաձգել աղետի սկիզբը կամ մարդկանց տալ նոր տեխնոլոգիաներ և գիտելիքներ՝ բացասական հետևանքները հաղթահարելու համար: Սակայն ամբողջ աշխարհի գիտնականները դեռևս չափազանց մռայլ են գնահատում արդյունքը: