Ռուսաստանյան «Ուրալյան ավիաուղիներ» ընկերությունը ծրագրում է նոյեմբերի 20-ից Մոսկվայի «Դոմոդեդովո»-ից դեպի Երևան չվերթեր իրականացնել, երևում է օդանավակայանի կայքում նշված չվացուցակից։

Տեղեկության համաձայն, «Ուրալյան ավիաուղիների» ինքնաթիռները Հայաստանի մայրաքաղաք են թռչելու ամեն օր։ Հայաստանը «Ուրալյան ավիաուղիների» համար կդառնա ՌԴ սահմաններից դուրս երրորդ երկիրը, ուր կթռչեն ավիաընկերության ինքնաթիռները։