Գազայի հատվածում ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության (UNRWA) աշխատակիցների զոհերի թիվը հասել է 88-ի, որը մեկ հակամարտության ընթացքում զոհված անձնակազմի ամենաբարձր թիվն է, ասվում է ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով ղեկավարների համատեղ հայտարարության մեջ:

«Հոկտեմբերի 7-ից զոհված բուժաշխատողների թիվը ներառում է UNRWA-ի 88 աշխատակից: Սրանք ՄԱԿ-ի ամենամեծ կորուստներն են, որոնք երբևէ գրանցվել են մեկ հակամարտությունում»,- ընդգծվում է փաստաթղթում։


Այն ստորագրել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) գործադիր տնօրեն Քեթրին Ռասելը և այլք։ Նրանք կրկին կոչ են արել ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին եւ հրադադար հաստատել Գազայի հատվածում։

«30 օր է անցել (Գազայում ռազմական գործողությունների մեկնարկից): Ամեն ինչ սահման ունի: Սա պետք է դադարեցվի»,- ասվում է հայտարարության մեջ։