ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանել է Երեւանում սինագոգի նկատմամբ վանդալիզմի դեպքը։

«Ինչպես նախկինում շեշտել ենք, ՀՀ անթույլատրելի է համարում կրոնական ցանկացած կառույցի նկատմամբ ոտնձգությունը եւ ի մասնավորի՝ Երեւանում սինագոգի նկատմամբ վանդալիզմի որեւէ դրսեւորում, անհարգալից ցանկացած գործողություն։

Անհանդուրժողականության կամ դրա հրահրման այսպիսի դեպքերն անընդունելի են, եւ ՀՀ իրավասու մարմինների կողմից արդեն իսկ քրեական վարույթ է նախաձեռնվել։

Մենք կտրականապես մերժում ենք միջադեպի, թեմայի ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, քարոզչական կամ այլ նկատառումներով: Հայաստանում հակասեմականությունը եւ ազգային կամ կրոնական հիմքով անհանդուրժողականությունը տեղ չունի»,- ասել է նա։