Նոյեմբերի 19-ին իրանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրով Լավրովի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի միջև։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

«Զրույցի ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվել է պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում առկա իրավիճակին։ Ընդհանուր մտահոգություն է արտահայտվել Գազայի հատվածում շարունակվող զինված դիմակայության կապակցությամբ։ Ընդգծվել է հրադադարի շուտափույթ հաստատման և տուժած խաղաղ բնակչությանը հրատապ օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությունը»,- նշվում է հաղորդման մեջ։


Անդրադարձ է կատարվել նաև առաջիկա շփումների ժամանակացույցին և երկկողմ ու միջազգային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հրատապ հարցերի։