Իրանը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի համատեղ հայտարարությունը տարբեր հարցերի շուրջ երկկողմ համագործակցության վերաբերյալ, ներառյալ ռազմագերիների ազատ արձակումը։ Այս մասին հայտնել է ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին, տեղեկացրել է ԻՐՆԱ-ն։

Նրա խոսքով՝ Իրանը համատեղ հայտարարությունը համարում է դրական քայլ երկու երկրների միջեւ փոխադարձ համաձայնության հասնելու ճանապարհին։