Հումանիտար ճգնաժամը Գազայում Իսրայելի ընտրությունն է։ Այս մասին հայտարարել է Save the Children կազմակերպության գլխավոր տնօրեն Ջանթի Սոերիպտոն CBS-ի «Face the Nation» ծրագրում։

Նրա խոսքով՝ իրավիճակը Գազայում «ահավոր է», քանի որ պարենի, ջրի եւ դեղորայքի պաշարները շարունակում են կրճատվել։ Կազմակերպությունը մեղադրել է Իսրայելին այն բանում, որ նա «խաղաղ բնակիչներին քշում է մահացու «անվտանգ գոտիներ» եւ «քաղցն օգտագործում որպես պատերազմ վարելու մեթոդ»։

«Ոչինչ չեն ստանում, չկան առաջին անհրաժեշտության առարկաներ... Չկա շուկա, որը թույլ կտար մարդկանց ուտելիք, ջուր ձեռք բերել։ Մենք կարծում ենք, որ դա միտումնավոր ընտրություն է»,- ասել է նա։

Նա նշել է, որ «Save the Children» հումանիտար կազմակերպության աշխատակիցները չեն կարող անվտանգ հումանիտար բեռներ ուղարկել Գազայի բնակչությանը՝ գնդակոծման սպառնալիքի չենթարկվելով։ Ըստ նրա՝ խոսքեր չկան նկարագրելու, թե որքան վատ է վիճակը Գազայում։ «Մենք այնտեղ ենք 1953-ից։ Հիմա մենք չենք հեռանում։ Այնտեղ 25 աշխատակից ունենք»,- ասել է Սոերիպտոն։ «Մենք չենք հեռանա, բայց ներկա պահին անվտանգ եւ որակյալ աշխատելն անհնար է»։