2020-2023թթ. գերեվարված ՀՀ 31 զինծառայողներ, եւ սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայող հատել են Ադրբեջան-Հայաստան սահմանը եւ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նրանք նախ կանցնեն նախնական բժշկական զննություն եւ կվերադառնան իրենց հարազատների մոտ: Մեր վերադարձած եղբայրների անվանացանկը հետեւյալն է.

  1. Ավագյան Հրաչ Արզումանի- Շիրակ, Գյումրի
  2. Ավագյան Սերոբ Սուրենի - Շիրակ, Զույգաղբյուր
  3. Ավագյան Տիգրան Մանուկի - Շիրակ, Գյումրի
  4. Ավետիսյան Վաղարշակ Աշոտի - Շիրակ, Զույգաղբյուր
  5. Արամյան Կարեն Արմենի - Շիրակ, Աշոցք
  6. Բահրիկյան Վահագն Էդիկի - Շիրակ, Ախուրյան
  7. Բաղդասարյան Արթուր Էդուարդի - Շիրակ, Գյումրի
  8. Գևորգյան Ռոբերտ Հովիկի - Շիրակ, Ախուրյան
  9. Դիլանյան Արման Վազգենի - Շիրակ, Զույգաղբյուր
  10. Եղիազարյան Սասուն Սեյրանի - Շիրակ, Անի
  11. Թադևոսյան Հրայր Վարդանի -Շիրակ, Աշոցք
  12. Թոսունյան Լևոն Աշոտի - Շիրակ, Աշոցք
  13. Իսանյան Արեն Արայի - Ստեփանակերտ
  14. Կիրակոսյան Էդուարդ Արմենի - Շիրակ, Գյումրի
  15. Կոստանյան Նարեկ Աղասու - Շիրակ, Արթիկ
  16. Հակոբյան Վոլոդյա Գագիկի - Շիրակ, Սառնաղբյուր
  17. Հարությունյան Վարազդատ Սերյոժայի - Շիրակ, Ախուրյան
  18. Հերաբյան Հրայր Հրաչի - Շիրակ, Աշոցք
  19. Հովագիմյան Հարություն Յուրիկի - Սյունիք, Կապան
  20. Հովհաննիսյան Հայկազ Կորյունի - Շիրակ, Ախուրյան
  21. Ղազարյան Կարեն Աշոտի - Տավուշ, Դիլիջան
  22. Մարտոյան Մանուկ Հովհաննեսի - Շիրակ, Լանջիկ
  23. Մարտիրոսյան Գևորգ Սամվելի - Շիրակ, Գյումրի
  24. Միքայելյան Անդրանիկ Վազգենի - Շիրակ, Գյումրի
  25. Ոսկանյան Գագիկ Աշոտի - Երևան
  26. Ռաֆաելյան Վլադիմիր Օթարիի - Արմավիր, Վաղարշապատ
  27. Սաղաթելյան Գրիգոր Սեյրանի - Շիրակ, Աշոցք
  28. Սարգսյան Իշխան Աշոտի - Երևան
  29. Սերոբյան Գեղամ Սամվելի - Շիրակ, Զույգաղբյուր
  30. Սուքիասյան Անդրանիկ Սրապի - Շիրակ, Գյումրի
  31. Ստեփանյան Դավիթ Ստեփանի - Շիրակ, Փանիկ
  32. Վարդանյան Արսեն Արայիկի - Շիրակ, Անի»։