Դեկտեմբերի 18-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Ջրվեժ-Ձորաղբյուր ավտոճանապարհին բախվել են 61-ամյա Հենրիկ Ա.-ի վարած Nissan մակնիշի և 33-ամյա Հայկ Մ-ի վարած Hyundai մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:

Hyundai-ի վարորդ Հայկ Մ.-ն, Nissan-ի ուղևորներ 58-ամյա Շահանդուխտ Ա.-ն և 37-ամյա Հելբերտ Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ վթարի պատճառը ճանապարհի մերկասառույցն է եղել: