Իսրայելը գտնվում է միջազգային աճող ճնշման տակ, նրանից պահանջում են փոխել իր մարտավարությունը եւ համաձայնել հրադադարին։ Արտաքին գործերի նախարար Էլի Քոհենը հասկացրել է, որ իրենք դրանում շահագրգռված չեն։ Իսկ վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել է, որ «հպարտ» է, որ արգելակել է պաղեստինյան պետության ստեղծումը Իսրայելի կողքին, որին դաշնակիցները համարում են նախադրյալ ցանկացած կայուն խաղաղության համար։ Երկու օրինակ ոչ վաղ պատմությունից՝ Հյուսիսային Իռլանդիայից եւ Ադրբեջանից, նախազգոււացնում են, որ դա կարող է աղետալի հաշվարկ լինել Իսրայելի համար, գրել է Մարկ Չեմպիոնը Bloomberg-ի իր հոդվածում։

«Բրիտանիայի պաշտպանության նախկին նախարար Բեն Ուոլեսը Daily Telegraph-ում հրապարակված հոդվածում համեմատություն է անցկացրել իռլանդացիների հետ։ Նա հիշեցրել է, որ «Հյուսիսային Իռլանդիայում դժգոհությունները կարգավիճակի պատճառով սրվել են այն բանից հետո, երբ Բրիտանիայի կառավարությունը փորձել է վերջ դնել դրանց՝ ռազմական ուժի եւ ինտերնացման միջոցով։

Ինտերնացումը ներառում էր առանց դատավարության բանտարկել հազարավոր մարդկանց, որոնց կասկածում էին Իռլանդական հանրապետական բանակի (ԻՀԲ) հետ ունեցած կապերի մեջ։ Դա առաջ բերեց 197թ2. «Արյունոտ կիրակին», երբ բրիտանացի դեսանտայիննեը գնդակահարեցին 26 կաթոլիկների Դերի քաղաքում՝ սպանելով նրանցից 14-ին։ Արդյունքը եղավ Ժամանակավոր ԻՀԲ-ի թվի աճը՝ ավելի արմատական խումբ, որն առանձնացավ Իռլանդական հանրապետական բանակից։

Ոչինչ չօգնեց վերջ տալ բռնությանն այնքան ժամանակ, մինչեւ որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը չարեց այն, ինչը, նրա խոսքով, երբեք չէր անի, եւ բանակցություններ սկսեց 1994թ. ԻՀԲ-ի քաղաքական թեւի հետ։ Խաղաղության գինը դարձավ գործարքը իշխանության բաժանման մասին՝ Հյուսիսային Իռլանդիայի ընդլայնված ինքնակառավարմամբ, արվեցին այլ զիջումներ երկու կողմից։ Հետեւանքները Մեծ Բրիտանիայի համար էլ ավելի լուրջ էին, քանի որ գործարքը ստիպեց նրան ավելի ուշ ինքակառավարման նման իրավունքներ տալ նաեւ Շոտլանդիային եւ Ուելսին։

... Իսրայելի Պաշտպանության բանակը վերջերս ընդունել է, որ սխալմամբ սպանել է երեք պատանդի։

Լեռնային Ղարաբաղի հայերի օրինակը պետք է էլ ավելի սթափեցնող լինի իսրայելցիների համար՝ հաշվի առնելով այն ճանապարհը, որով գնում են Նեթանյահուն եւ նրա կառավարությունը։ Ավելի քան 30 տարի առաջ ես հայ գեներալի կողքին կանգնած էի սարահարթի բարձունքին, երբ նա ցույց էր տալիս Արարատ սարը Թուրքիայում եւ տարածքները՝ ընդհուպ մինչեւ Սիրիա, որոնք մի ժամանակ պատկանել են Հայոց թագավորությանը, բայց այժմ վերահսկվում են մուսուլման թշնամիների կողմից։ Նա իր գերազանցապես քրիստոնյա ազգն անվանում էր «Կովկասյան Իսրայել»՝ շրջապատված ցեղասպանածին թշնամանքով։

Դա 1992 թվականն էր։ Լեռնային Ղարաբաղում, որը դարեր շարունակ բնակեցված էր գերազանցապես էթնիկ հայերով, պատերազմ էր մոլեգնում։ Ղարաբաղի հայերը ցանկանում էին կամ անկախություն, կամ անեքսիայի ենթարկվել, եւ 1994թ. նրանք հաղթանակ տարան Հայաստանի եւ նրա անվտանգության երաշխավորի՝ Ռուսաստանի աջակցությամբ։ Ապագան անվտանգ էր թվում անգամ առանց քաղաքական կարգավորման։

ԱՄՆ-ն եւ ոմանք Հայաստանում, ներառյալ այն ժամանակվա նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, անհանգստանում էին, որ դա անկայուն վիճակ է։ Նրանք Բաքվի հետ երկարատեւ համաձայնության կնքման կողմնակից էին։ Գաղափարն այն էր, որ հայերը պետք է ճանաչեն Ադրբեջանի ինքնիշխանությունը անկլավի հանդեպ՝ միջազգային խաղաղարարների ընդունման դիմաց, ցամաքային կամուրջ Ղարաբաղից Հայաստան եւ ուժեղ քաղաքական ինքնավարություն անկլավում։

Տեր-Պետրոսյանի փոխզիջումային առաջարկները նպաստեցին նրա պաշտոնը կորցնելուն։ ... Ինչո՞ւ պետք է բանակցություններ վարվեին, երբ Հայաստանը լիովին նվաճել էր եւ օգտվում էր տարածաշրջանային հեգեմոնի՝ Ռուսաստանի աջակցությունից։

Այս հարցի պատասխանը ակնհայտ դարձավ ամռանը։ Ադրբեջանի նավթա- գազային հանքավայրերը երկար տարիներ մշտապես փոխել են ուժերի հավասարակշռությունը՝ թույլ տալով նրան ստեղծել բանակ, որը քանիցս գերազանցում է նրան, ինչը կարող է իրեն թույլ տալ Հայաստանը։ Այդ ընթացքում Ռուսաստանը հիասթափվեց Երեւանից, այն դեպքում, երբ վերածնվող Թուրքիան պատրաստ էր աջակցել թյուրքական Ադրբեջանին՝ անտեսելով Մոսկվայի եւ Վաշինգտոնի առարկությունները։ Ադրբեջանը պատասխան հարված հասցրեց 2020թ.։ Իսկ այս տարի, երբ Մոսկվան զբաղված է Ուկրաինա ներխուժմամբ, հետագա հարձակումը տեւեց ընդամենը մեկ օր, որպեսզի ստիպի Ղարաբաղին կապիտուլացվել։

Էթնիկ հայերը փախան՝ զգուշանալով ադրբեջանցիների վրեժից, եւ ներկայում նրանցից քչերն են մնացել իրենց տներում։ Կովկասի գծով Քարնեգի հիմնադրամի մասնագետ Թոմաս դե Վաալի խոսքով՝ ողբերգական իրադարձությունների այդ շրջադարձը տեղի ունեցավ այն պատճառով, որ Հայաստանը դարձավ «բացարձակ անվտանգության պատրանքի» զոհը։ «Ժամանակները փոխվում են, փոխվում են դաշինքները, փոխվում է ռազմական հավասարակշռությունը»,- ասել է նա։ Իսկ երբ դա տեղի է ունենում, դիվանագիտության համար արդեն ուշ է։

Ադրբեջանի հետ կարգավորման հասնելը դժվար կլինի, անգամ եթե Երեւանն առավելություն ունենա։ Մեծ Բրիտանիան ցավոտ փոխզիջումների գնաց՝ ԻՀԲ-ի նախկին հրամանատարների հետ գործարք կնքելու համար 1998թ.։ Պաղեստինի եւ Իսրայելի համար խոչընդոտներն ավելի շատ են։ Անհաջող խաղաղ բանակցությունների տարիները, հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հրթիռակոծումները կոշտացրել են երկու կողմերի մոտեցումները։ Բայց Իսրայելը միշտ չէ, որ կգտնվի ռազմական գերիշխանության դիրքում՝ օգտվելով գերտերության լիակատար աջակցությունից։

Երեք քառորդ դար հետո ոչ ոք երկու առանձին պետությունների այլընտրանք չի մտածել, որը գոնե խաղաղ գոյակցության հնարավորություն կտար։

Երկու պետության գաղափարի ծաղրը առաջարկում է ոչ թե ուտոպիական Շանգրի-լա համատեղ գոյակցության համար, այլ բաժանում, որպեսզի վերջ դրվի ցեղասպանության մասին ծայրահեղականների հիմնարար երազանքներին։ Այդ բաժանման պայմանները պետք է երաշխավորեն յուրաքանչյուր պետության անվտանգություն մյուսի դեմ՝ Գազայի վարչական եւ ոստիկանական գործունեությունը վերցնելով ինչպես ՀԱՄԱՍ-ի, այնպես էլ Իսրայելի ձեռքից։ Դա հեշտ չի լինի, բայց այդ փորձը չի կարող ավելի վատ լինել, քան Նեթանյահուի՝ ոչ միայն ՀԱՄԱՍ-ին, այլեւ պաղեստինցիների իրավունքներն ու հույսերը ճնշելու ջանքերը։