Եվրոմիությունն Ուկրաինային ընդհանուր առմամբ շատ ավելի մեծ օգնություն է ցուցաբերել, քան ԱՄՆ-ը, սակայն այժմ հարց է ծագում՝ արդյո՞ք Ուկրաինային օգնությունը կշարունակվի: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:

«ԵՄ երկրները երկկողմ պայմանավորվածությունների և խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով Ուկրաինային հատկացրել են գրեթե 30 միլիարդ եվրո: Այդ օգնության շնորհիվ Ուկրաինան կարողացավ դիմադրել։ ԱՄՆ-ի ռազմական օգնությունը զգալիորեն ավելի քիչ է»,-ասել է Բորելը՝ Sommet Grand Continent համաժողովի շրջանակներում, գրում են ռուսական ԶԼՄ-ները:

Նա նաև հարց է ուղղել՝ արդյոք կշարունակվի Ուկրաինային օգնությունը: «Մենք պետք է պատասխանենք այդ հարցին: Ըստ իս՝ մենք պետք է ամուր կանգնենք Ուկրաինային կողքին և անենք ավելին, քանի որ Ռուսաստանը Եվրոմիության համար սպառնալիք է ներկայացնում»,- նշել է Բորելը: