«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ վարչապետ Փաշինյանը հայտարարեց. «Նախագծի էությունը հետևյալն է. եթե քաղաքացին 15 օրվա ընթացքում վճարում է տուգանքի կեսը, մնացած կեսը համարվում է վճարված, երկրորդ, եթե քաղաքացին police.am կայքում գրանցվում է ու ասում՝ իմ ծանուցումները պետք չի թղթայինով ուղարկել, ուղարկեք էլեկտրոնային եղանակով, դրա համար ևս 5 տոկոս զեղչ է ստանում: Կարծում եմ՝ տրամաբանությունը պետք է մի քիչ փոխենք՝ թվայնացումը խրախուսելու առումով: Ծանուցումներն էլեկտրոնային տարբերակով ստանալու համար գրանցվելու դեպքում զեղչը պետք է լինի 30 տոկոս, 15 օրվա ընթացքում վճարելու պարագայում ևս՝ 30 տոկոս»: