Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության միջոցառումների շրջանակում «Սևան» ազգային պարկի տարածքում շարունակում են ապօրինի որսագործիքների լճից դուրս բերման միջոցառումները։

Դեկտեմբերի 27-ին «Սևան» ազգային պարկի հատուկ նշանակության ջոկատի, Ջրային պարեկային ծառայության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչների համատեղ իրականացված վերահսկողության միջոցառումների արդյունքում Սևանա լճի տարբեր հատվածներից դուրս է բերվել 38 ձկնորսական ցանց, որոնցում առկա է եղել 65 կգ սիգ տեսակի ձուկ:

100 հատ ձուկ կենդանի վիճակում վերադարձվել է լիճ:

Միջոցառումները շարունակվում են: