Մենք պետք է հին ու նորի կռիվը մի կողմ դնենք, այսօր մեր երկրին պետք է ապագա: Այս մասին «Կենտրոն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Պետք է տեսնենք՝ ինչի հիման վրա կարելի է կառուցել, ինչի է ընդունակ մեր ժողովուրդը եւ դրա հիման վրա կառուցել, մարդկանց, որոնք փորձ ունեն, խելացի են, կարողանանք օգտագործլ ի օգուտ մեր ժողովրդի, մեր երկրի, մարդկանց պետք է հնարավորություն տանք: մարդը, եթե ոչ մի տեղ չի աշխատել, նա չի կարող բարձր պաշտոնի հավակնել, նա պետք է տարիներ աշխատի, որ փորձ ձեռք բերի, մոտեցում ունենա, տեսակետ ունենա, ոլորտը տիրապետող եւ կոլլեկտիվի կողմից ընդունված լինի, ոչ թե ծանոթ-բարեկամով, կուսակցությունով առաջ տանելը սա է լինելու: Մենք պետք է լիարժեք ծրագրենք, որ կարողանանք զարգանանք, առաջ գնանք»,-ասաց նա:

Ծառուկյանը նշում է, որ պետք է մի կողմ դնել թշնամանքը եւ միասին առաջ շարժվել: