Ավելի քան 100 մարդ է զոհվել, 188-ը՝ վիրավորվել Իրանի Քերման քաղաքում Սոլեյմանիի գերեզմանի մոտ տեղի ունեցած պայթյունների հետևանքով։ Հարձակումների պատասխանատվությունը դեռևս ոչ մի խմբավորում չի ստանձնել։

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն ասել է, որ Վաշինգտոնը ներգրավված չէ դրանում, և որ «ոչ մի հիմք չկա կարծելու, որ Իսրայելը նույնպես ներգրավված է», հաղորդում է CNN-ը։