Այրված տրոլեյբուսում կրակմարիչ եղել է, սակայն վարորդը չի հասցրել մարել հրդեհը: Այս մասին այսօր՝ հունվարի 8-ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվեց քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ ներկայացնելով հունվարի 1-ին Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում թիվ 15 երթուղին սպասարկող տրոլեյբուսում բռնկված հրդեհի հանգամանքները։

Ի պատասխան՝ Ավինյանը նշեց, որ անվտանգային հարցերը պետք է բերենք ստանդարտի և հանձնարարական տվեց փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանին։

«Բոլոր տեսակի տրանսպորտներում ունենանք կրակմարիչներ, ֆիքսենք, որ դրանք աշխատում են, իմանանք, որ վարորդները գիտեն դրանցից օգտվելու ձևը»,- հանձնարարեց քաղաքապետը։