Քիշնեւում ուժեղ բուքը ստիպել է իշխանություններին դադարեցնել պետական հաստատությունների աշխատանքը եւ երկարացնել դպրոցական արձակուրդները մինչեւ հունվարի 11-ը։ Այս որոշումը հաստատել է քաղաքի արտակարգ իրավիճակների հանձնաժողովը, տեղեկացրել է քաղաքապետ Իվան Չեբանը։

«Կրթական հաստատությունների, դպրոցների եւ մանկապարտեզների գործունեությունը Քիշնեւում երկու օրով դադարեցվում է։ Բացառություն են կազմում այն ձեռնարկությունները, որոնք աշխատում են ձնամաքրման, առողջապահության եւ բարդ իրավիճակներում մարդկանց օգնելու ոլորտներում»,- տեղեկացրել է քաղաքապետն իր Թելեգրամ-ալիքում։


Օդերեւութաբանների տվյալներով՝ հանրապետությունը հայտնվել է ձյան ցիկլոնի գործողության գոտում։ Այս առնչությամբ հունվարի 7-10-ը Մոլդովայում գործում է վտանգի նարնջագույն մակարդակ։ Հունվարի 8-ի առավոտյան եղել են մասնակի հոսանքազրկումներ։ Վատ եղանակի պատճառով դպրոցական արձակուրդները երկարացվել են նաեւ երկրի այլ քաղաքներում։