Մարդիկ և բեռներն Ադրբեջանից Ադրբեջան պետք է անցնեն առանց որևէ ստուգման, այս մասին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Երկրի ղեկավարը նշել է, որ հակառակ դեպքում Հայաստանը հավերժ կմնա փակուղում։ «Եթե իմ նշած երթուղին (այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» - խմբ.) չբացվի, ապա մենք մտադիր չենք բացել Հայաստանի հետ սահմանը այլ վայրում։ Այսինքն, նրանք դրանից ավելի շատ վնաս կստանան, քան օգուտ»,- հավելել է Ադրբեջանի նախագահը։