Եվրոպայի խորհրդում հաստատել են կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածուների անունները։ Եվրոպայի խորհրդում նշել են, որ հունվարի 11-ին լրանում է անդամ պետություններից թեկնածությունների առաջադրման ժամկետը։ Այս մասին հայտնել են Եվրոպայի խորհրդի մամուլի ծառայությունում։

Այստեղ նշել են, որ հունվարի 11-ին լրանում է անդամ պետություններից կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածությունների առաջադրման ժամկետը։

Հինգշաբթի օրվա դրությամբ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն ստացել է երեք հավակնորդի ազգանուն.

Դիդիե Ռեյնդերս - Բելգիայից արդարադատության հարցերի եվրահանձնակատար,

Ինդրեկ Սաար – էստոնացի քաղաքական գործիչ եւ դերասան, մշակույթի նախկին նախարար եւ սոցիալ-դեմոկրատների նախկին ղեկավար,

Ալեն Բերսե – շվեյցարացի քաղաքական գործիչ, սոցիալ-դեմոկրատ, որը 2023թ. ընթացքում եղել է Շվեյցարիայի նախագահը։

2024թ. մարտին Նախարարների կոմիտեն առանձնազրույցներ կունենա երեք թեկնածուների հետ եւ կկողմնորոշվի վերջնական ցուցակի հարցում, որը կփոխանցվի Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովին։

Դրանից հետո հունիսին ԵԽԽՎ-ն ընտրություններ կանցկացնի։ Եվրոպայի խորհրդի նոր գլխավոր քարտուղարի մանդատը սկսվում է 2024թ. սեպտեմբերի 18-ին։