Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը Ստամբուլում անվտանգության հարցերի վերաբերյալ խորհրդակցություն կանցկացնի, տեղեկացրել է հանրության հետ կապերի կոմիտեի տնօրեն Ֆահրեթթին Ալթունը։

«Մեր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշմամբ շաբաթ օրը, հունվարի 13-ին, ժամը 14.30-ին (11.30 GMT) Ստամբուլի Դոլմաբահչեի գրասենյակում տեղի կունենա խորհրդակցություն անվտանգության հարցերի վերաբերյալ»,- գրել է Ալթունն Х-ի իր միկրոբլոգում։

Հանդիպմանը ներկա կլինեն արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան, ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, Գլխավոր շտաբի պետ Մեթին Գուրաքը եւ Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Իբրահիմ Քալընը, տեղեկացրել է Ալթունը։