ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը իր մրցակից Դոնալդ Թրամփին, որը հանրապետականների մրցավազքի առջեւում է Այովայի նահանգում, անվանել է նախագահական ընտրությունների «ակնհայտ ֆավորիտ»։

«Թրամփը հենց նոր հաղթեց Այովայում։ Նա ընդդիմության ակնհայտ ֆավորիտն է այս պահին»,- գրել է Բայդենը Х սոցցանցում։

Թրամփը Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածուների առաջատարն է Այովայում նախնական ընտրություններում օկրուգների մոտ 50 տոկոսի ձայների հաշվարկով։ Երկրորդ տեղում Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսն է։ Եռյակը եզրափակում է ՄԱԿ-ում նախկին մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին։

ԱՄՆ նախագահի ընտրություններն ԱՄՆ-ում տեղի են ունենալու 2024թ. նոյեմբերին։ Հանրապետական կուսակցությունից թեկնածու են առաջադրվել Թրամփը, Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը, ՄԱԿ-ում նախկին մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին։ Նախընտրական մրցավազքից արդեն դուրս են մնացել գործարար Վիվեկ Ռամասվամին, ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսը, Հյուսիսային Դակոտայի նահանգապետ Դագ Բերգումը, Արքանզասի նախկին նահանգապետ Ասա Հաթչինսոնը, Հարավային Կարոլինայից սենատոր Թիմ Սքոթը եւ Նյու Ջերսիի նախկին նահանգապետ Քրիս Քրիստին։