Մարզի ավտոմոբիլային ճանապարհներին ուժեղ քամին և բուքը շարունակվում է։ Փակ ճանապարհներ չկան, սակայն ուժեղ բքի պատճառով որոշ հատվածներ դժվարանցանելի են։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Շիրակի մարզպետի աշխատակազմից:

Ճանապարհները սպասարկող ընկերությունների կողմից կատարվում են երթևեկելի հատվածների ձյան մաքրման և մշակման աշխատանքներ։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում և միայն ձմեռային անվադողերով։