Համաձայն միջազգային հեղինակավոր «ՆԱՄԲԵՈ» (NUMBEO) վերլուծական տեղեկատվական պորտալի` ըստ հանցավորության և անվտանգության ինդեքսի ամփոփ տվյալների, Հայաստանը պահպանել է դիրքերը աշխարհի ամենաանվտանգ 146 երկրների շարքում՝ զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը:

Ըստ նույն պորտալի՝ Երևանը ևս բարելավել է դիրքերը։ Մայրաքաղաք Երևանը ամենաանվտանգ 329 քաղաքների շարքում զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը, իսկ անցած տարի 20-րդն էր։

Ի դեպ, Հայաստանը և Երևանը վարկանիշային աղյուսակում առաջատար են ինչպես տարածաշրջանի, այնպես էլ ԱՊՀ երկրների և քաղաքների շարքում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2024թ.-ին անվտանգության վարկանիշային աղյուսակում ներառվել են ընդհանուր առմամբ 146 երկրներ: Առաջատար եռյակում են Անդորրան (87.1 միավոր), ԱՄԷ-ն (84.2 միավոր) և Քաթարը (84 միավոր)