«Հրապարակ» թերթը գրում է․ «Հայաստանի զինված ուժերում պաշտոնանկություններ եւ նոր նշանակումներ են սպասվում։ Նիկոլ Փաշինյանը ռուսական հետքը մաքրելու գործընթաց է իրականացնում։ Մեր տեղեկություններով, պաշտոնին հրաժեշտ կտա ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցը։ Նա նշանակվել էր 2021թ․ սեպտեմբերի 13-ին, իսկ մինչ այդ՝ շուրջ 8 տարի, զբաղեցրել է ԳՇ կազմզորահավաքային վարչության պետի պաշտոնը։

ՊՆ-ի մեր աղբյուրներն ասում են՝ զինվորականների խորհրդով Փաշինյանը ԳՇ պետի առաջին տեղակալ կնշանակի ԳՇ ինժեներական զորքերի պետ, վարչության պետ գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանին։ Եվս մի նշանակում․ ՀՀ զինված ուժերը վերջապես կունենան օպերատիվ գլխավոր վարչության պետ, այս պաշտոնին կնշանակվի ՀՀ ԶՈՒ կապի զորքերի պետ-կապի եւ ԱԿՀ վարչության պետ Թեմուր Շահնազարյանը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։