ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամայել է ուղիղ երկխոսության գնալ Մոսկվայի հետ՝ Ռուսաստանի կողմից ազգային անվտանգությանը սպառնացող վտանգի պատճառով։ Այս մասին խոսել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

Նրա խոսքով՝ Բայդենը հանձնարարել է այդ հարցով դիվանագիտական ​​ուղիներ հաստատել։ «Նա հանձնարարել է մի շարք նախնական քայլեր ձեռնարկել, այդ թվում՝ կանոնավոր ճեպազրույցներ Կոնգրեսի համար, ուղիղ դիվանագիտական ​​հարաբերություններ Ռուսաստանի հետ», - հավելել է Քիրբին:

Բացի այդ, Միացյալ Նահանգների ղեկավարը կոչ է արել ակտիվացնել այդ ուղղությամբ աշխատանքը «դաշնակիցների և գործընկերների, ինչպես նաև աշխարհի բոլոր մյուս երկրների հետ, որոնց շահերին դա առնչվում է»։

Ինչպես նշել է մամուլի ծառայությունը, «ազգային անվտանգությանը սպառնացող վտանգը» վերաբերում է Ռուսաստանի կողմից մշակվող «արբանյակների դեմ զենքին»։

Ավելի վաղ ABC News-ը տեղեկություն էր հրապարակել, որ Ռուսաստանը ցանկանում է միջուկային ռումբ տեղադրել տիեզերքում։