Իրանի եւ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Իսլամական համագործակցություն կազմակերպության արտահերթ նիստի անցկացման պլանները՝ դիտարկելու համար այն ահավոր հանցագործությունները, որոնք կատարում է սիոնիստական վարչակարգը Գազայի հատվածում պաղեստինցիների դեմ, տեղեկացրել է IRNA-ն։

Հեռախոսազրույցի ժամանակ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահիանը եւ նրա սաուդցի գործընկեր Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը պաղեստինցիների հանդեպ Իսրայելի վայրագությունների դադարեցման համատեղ ջանքերի կոչ են արել։

Ամիր-Աբդոլահիանն ասել է, որ ինքն առաջարկել է ԻՀԿ արտգործնախարարների արտահերթ հանդիպման գաղափարը՝ Գազայում ճգնաժամի կարգավորման նպատակով։

Բարձրաստիճան սաուդցի դիվանագետը ողջունել է արտահերթ նիստի անցկացման առաջարկը Գազայում եւ Արեւմտյան ափին իսրայելական վարչակարգի ցեղասպանածին հանցագործությունների դադարեցման պլանների վերաբերյալ։

Կողմերը պայմանավորվել են հետագա խորհրդակցություններ անցկացնել նաեւ այլ արտգործնախարարների հետ։