Փետրվարի 29-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կուսակցության լրատվական ծառայությունից հայտնում են, որ քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները։

ՀՀ ԱԺ պատգամավոր Սոնա Ղազարյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։