Մարտի 13-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցները Սյունիքի մարզում հայտնաբերել էին ինֆորմատիկայի քոլեջի սանին առանձնակի դաժանությամբ սպանած երիտասարդին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները իրականացված օպերացիայի արդյունքում ոչ միայն սպանության մեջ կասկածվողը, այլ նաև ծեծկռտուքին մասնակցած ևս 2 երիտասարդների են հայտնաբերել Սիսիանում։

Նշված անձինք երեկ ձեռնաշղթայված տեղափոխվել են ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։

Ըստ իրավապահների տվյալների, սպանություն կատարողը մի քանի անգամ է դանակով հարվածել իր զոհին, անգամ երբ նա վիրավոր ընկած է եղել գետնին:

Կայքի տեղեկություններով՝ կասկածյալը Երևանի բնակիչ 18-ամյա Դավիթ Պ.-ն էր: